copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 21-06-2023

Բաքուն պնդում է՝ Փաշինյանի սադրիչ հռետորաբանությունը նպաստել է պատերազմի բռնկմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ 2020 թվականի պատերազմի բռնկմանը նպաստել է նաև 2018-2019 թվականներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սադրիչ հռետորաբանությանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Փաշինյանի ելույթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ «Հայաստանը, չնայած կոչերին, հրաժարվել է բանակցությունների միջոցով վերադարձնել ադրբեջանական տարածքները»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ պատերազմական գոտուց դուրս գտնվող ադրբեջանական քաղաքներում իրականացված հրթիռակոծությունների և խաղաղ բնակիչների սպանությունների մասին հերքումը, «ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է հայկական կողմը խեղաթյուրում փաստերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով Փաշինյանի այն պնդումներին, որ Ադրբեջանը 2011 թվականից սադրանքներ իրականացնելով և իր սպառազինությունն ավելացնելով սրել է իրավիճակը՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, թե, իբր «Ադրբեջանը մշտապես ջանքեր է գործադրել, որպեսզի իր տարածքները վերադարձնի բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների որոշումների և բանաձևերի հիման վրա»:

«Բոլորին է հայտնի, որ տարիների ընթացքում Հայաստանի կողմից իրականացված ագրեսիայի և սադրանքի ակտերը, այդ թվում՝ 2018-2019 թվականներին անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից դրսևորված սադրիչ հռետորաբանությունը, չի նպաստել խաղաղությանը և հանգեցրել է 2020 թվականի պատերազմին»,- հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ նշել է, որ «Հայաստանը պետք է դասեր քաղի իր սխալներից և դադարեցնի հետկոնֆլիկտային շրջանում խաղաղ գործընթացի հաջող ավարտին խոչընդոտելու փորձերը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի