Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:09 20-06-2023

ՔՊ ժողովին մասնակցել են նաև ոչ կուսակցականներ. մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում նկատեց, որ կուսակցական-քաղաքական ժողովին ներկա են եղել ոչ միայն պատգամավորները, ՔՊ-ական մարզպետները, այլ նաեւ գործադիրը՝ իր ողջ կազմով:

Բացի ՔՊ անդամ նախարարներ Սուրեն Պապիկյանից, Արարատ Միրզոյանից, Վահե Հովհաննիսյանից, Գնել Սանոսյանից, Հակոբ Սիմիդյանից եւ Արմեն Փամբուխչյանից, ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում էին նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոնք ՔՊ անդամ չեն:
Ենթադրվում է, որ կուսակցական հարցերը պետք է որ նրանց չառնչվեին, բայց, արի ու տես, ոչ կուսակցական նախարարները եւս ակտիվորեն նեգրավված են ներկուսակցական աշխատանքներում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներկուսակցական հարցեր են եղել եւ ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցեր: Հավանաբար, ՔՊ-ում այնքան մարտական են տրամադրված, որ որոշել են ռեսուրս չխնայել ու իրենց թեկնածուի քարոզարշավի աշխատանքներում ներգրավել, օրինակ, ոչ ՔՊ անդամ Անահիտ Ավանեսյանին կամ Վահան Քերոբյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեց նաեւ, որ ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում են նաեւ փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը եւ Մհեր Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ ինչու են անկուսակցական փոխվարչապետները մասնակցել կուսակցության քաղաքական ժողովին, ինչ առնչություն ունեն նրանք ներկուսակցական հարցերի հետ։
«Մեր կանոնադրության համաձայն՝ քաղաքական ժողովին մասնակցում են կոնկրետ մարդիկ. կան պաշտոններ, որոնց համապատասխանող անձինք մասնակցում են ժողովին, եւ կան հրավիրյալներ, որոնց որոշում է կուսակցության վարչությունը: Այս պարագայում պարոն Գրիգորյանը եւ պարոն Խաչատրյանը քաղաքական ժողովին մասնակցել են որպես հրավիրյալներ: Կարծում եմ՝ հարց չպետք է առաջանա, քանի որ նրանք երկուսն էլ քաղաքական պաշտոններ են զբաղեցնում ու կարող էին հրավիրվել: Քաղաքական ժողովին բոլոր հրավիրվածները քաղաքական պաշտոն են զբաղեցնում»,-ասաց Պապոյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել