Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:14 01-02-2022

ՀՅԴ ընդհանուր ժողովին ընդառաջ. ինչ փոփոխություններ կլինեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Դաշնակցության»՝ մարտին կանալիք ընդհանուր ժողովը հերթական, հաշվետու ընտրական ժողովն է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Ազգային ժղովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ շեշտելով, որ ժողովի ընդհանուր օրակարգը ներկայացնելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի: «Ընդհանուր ժողովին ազգային, ռազմավարական, պետական, համայնքային, սփյուռքին, արտաքին քաղաքական հարցերին, ուղեկից միություններին, Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսություններին վերաբերող հարցեր են քննարկվում»,- նշեց նա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հնարավոր է, բյուրոյի նախագահ ընտրվի եւ այդպիսով մեծ քաղաքականություն վերադառնա: Տեղեկության մասով Մանուկյանն ասում է, որ ընդհանուր ժողովներից առաջ սովորաբար միշտ էլ տեղեկության տարափ է լինում, որոնք հիմնականում չեն համապատասխանում իրականությանը, ինչը նաեւ այս անգամ եղավ:

«Ընդհանուր ժողովի ընթացքում է ընտրվում բյուրո, շատ անդամներ նաեւ վերընտրվում են, շատ անդամներ էլ, որոնց տարիքը համապատասխանում է, համարվում են թեկնածու, դրանից դուրս, դրանից առաջ այլ հարթակներում, այլ վայրերում ու հարթակներում չի ընտրվում բյուրոյի կազմ»,- հավելում է պատգամավորը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել