Արտաքին 3 տարի առաջ - 21:30 16-06-2023

Երևանն առնվազն չհերքեց Էրդողանի հայտարարությունը

«Մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները հրապարակայինորեն մերժում են Ադրբեջանին միջանցքի տրամադրումը և դա մատուցում են որպես կարմիր գիծ, սակայն նրանք առնվազն բարձրագույն մակարդակով չհերքեցին Էրդողանի հայտարարությունը, կամ որևէ բացատրություն չպահանջեցին դրա կապակցությամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում խնդիրը ոչ թե Հայստանն է այլ Իրանը։

Քաղաքագետը նկատեց, որ Իրանը նախևառաջ անհանգստացած է ոչ թե Հայաստանի, այլ հենց իր շահերով, և այդ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը բազմիցս արտահայտել է դա։

Նա հիշեցրեց, որ երբ Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆն Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելել էր Հայաստան, ուղերձ հղեց, որ յուրքանչյուր պետության համար տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ Նրա համոզմամբ՝ նա այս հայտարարությամբ նկատի ուներ, ոչ այնքան Իրանին, որքան Հայաստանին։

«Այս առումով Իրանի արտաքին քաղաքական վեկտորում որևէ բան չի փոխվել, ավելին՝ նրանք վստահ են, որ տարածաշրջանում իրենց ազդեցության գոտին՝ այսինքն հայ-իրանական սահմանը պետք է անխախտելի մնա, որը նրանք ոչ միայն բարձրաձայնում են, այլ նաև քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։ Մենք գիտենք, որ նրանք պարսկա-ադրբեջանական սահմանին մի քանի զորավարժություններ են անցկացրել՝ այսինքն նաև ուժ են ցույց տվել»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ