copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:42 25-09-2021

Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի գրքի տպագրության և շնորհանդեսի համար պետբյուջեից ծախսվել է 1 մլն լիրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի խոհարարական գրքի տպագրության և շնորհանդեսի համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 1 մլն թուրքական լիրա, այսինքն ավելի քան 110.000 ԱՄՆ դոլարը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական «T24» լրատվակայքի լրագրողներից Էրայ Գյուրելը հայտնել է, որ Էմինե Էրդողանի «Թուրքական խոհանոցը հարյուրամյա բաղադրատոմսերով» գրքի տպագրության համար ծախսվել է 275 հազար լիրա, իսկ շնորհանդեսի համար 700 հազար լիրա։ Ընդ որում՝ ծախսերը կատարվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության բյուջեից։

Էմինե Էրդողանի գիրքը հանրության դատին է հանձնվել սեպտեմբերի սկզբին։ Նշվում է, որ դրանում ներկայացված են «Անատոլիայի հազարամյա ավանդական ուտեստների բաղադրատոմսերը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել