copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:00 16-06-2023

Սկզբում ձուն, հետո հավը. նիկոլական մոնոպոլիաների տրամաբանությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում է կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։

Փորձաքննությամբ «Արաքս» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա, հայտնել էին ՍԱՏՄ-ից:

Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, և կրկնակի լաբորատոր փորձաքննության է տարվել «Հավ ափսե Արաքս» արտադրատեսակի նմուշը: Հետազոտության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն «ախտածին, ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով:

Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց «Արաքս թռչնաֆաբրկա» ՓԲԸ-ի աշխատակցի հետ, վերջինս հայտնեց, որ տնօրենը երկրում չէ, իսկ ինքն իրավասու չէ որևէ հարցի պատասխանել։

Կարծիքներ են հնչում, որ սա նախորդ տարի ձվի շուկայում իրականացված դեմպինգի շարունակությունն է։ Նշենք, որ բազմաթիվ մասնագետներ դեմպինգը կապում էին նորօրյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանի անվան ու նրա տնօրինության տակ անցած «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ։

Նախորդ տարի գարնանը ձվի գինն իջել էր՝ հասնելով 25-30 դրամի: Դեմպինգի պատճառով, օրինակ, «Լուսակերտ» թռչնաբուծարանի աշխատողները բողոքի ակցիա իրականացրին, հավերը նվիրեցին գյուղացիներին, քանի որ այլևս չէին կարողանում աշխատել։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հայտնի դարձավ, երբ 5 միլիարդ դրամով ձեռք բերեց Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցը։

Նա աչքի ընկավ նաև մեկ այլ աղմկահարույց գործարքով, երբ ձեռք բերեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցված և կալանքի տակ գտնվող դղյակը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ