copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:17 16-01-2022

«Զատկից հետո ներկած ձուն այլեւս ոչ մեկին պետք չէ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զատկից հետո ներկած ձուն ու՞մ է պետք…

Կապիտուլյանտ ռեժիմն ազդարարել է սահմանադրական «բարեփոխումներ»իրականացնելու մասին։

Իսկ ո՞րն է թուրքերի հետ առանց պետական դրոշի բանակցության գնացող կապիտուլյանտների «սահմանադրական բարեփոխումների» նպատակը։

Կառավարման համակարգի փոփոխություն՝ կպնդեն շատերը։

Ամենեւին դա չէ կապիտուլյանտ ռեժիմը գլխավոր նպատակը։

Կա կարծիք,որ սրա նպատակը դե յուրե Երրորդ Հանրապետության «էջի» փակումն է եւ «նոր» ՝Չորրորդ «Հանրապետության»դարաշրջանի ազդարարում։

Իսկ որպեսզի դա տեղի ունենա,անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությունից հանել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ,պետական -ազգային շահերը սպասարկող ձեւակերպումները։

Դրան զուգահեռ կարող է ընթանալ ՀՀ օրհներգի եւ ՀՀ զինանշանի/չեմ բացառում առանց Արարատ լեռան/փոփոխման գործընթաց,որի արդյունքում դե յուրե ավարտված կհամարվի Ինքնիշխան Հայաստանի դարաշրջանը։

Այս սցենարը բացառել չի կարելի։

Իսկ որպեսզի այն կյանքի չկոչվի ,պետք է ոչ թե ընդդիմությունն «իրար վրա բոչկա գլորի»,այլ հասկանա՝ «Զատկից հետո ներկած ձուն այլեւս ոչ մեկին պետք չէ»»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ