Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:02 13-06-2023

Ականջներիդ օղ արեք, ՀՀ քաղաքացին ապուշ չի․ Վահագն Ալեքսանյանն՝ ընդդիմությանը

Սիրելի քաղաքացիներ, ձեզ նորից փորձում են ինչ-որ մի հնարավոր բան ներկայացնել որպես իրականություն։ Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մի խմբակցության ղեկավար, եկել է այստեղ և ասում է՝ տեսեք՝ մենք ինքնորոշումից ո՞ւր ենք հասել, էդ ո՞ր ինքնորոշումից եք ո՞ւր հասել, 1999 թվականին ձեր քաղաքական լիդերի կողմից բանակցված ինքնորոշումի՞ց, որը ենթադրում էր, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Քննարկվել է, որ Ադրբեջանի հայերը պետք է ունենան ադրբեջանական անձնագրեր՝ հատուկ Լեռնային Ղարաբաղ նշումով։

Կարող է ամեն դեպքում երկքաղաքացի լինե՞ն, նաև ՀՀ քաղաքացիություն ստանան, թե՞ հնարավոր չէ, դա է ինքնորոշո՞ւմը։ Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէիք ճանաչում, բա ո՞նց էիք գնում Ադրբեջանի նախագահին ասում՝ Մեղրին տամ, Արցախը տուր»,- ասաց Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ ժողովուրդն այս ամենը հիշում է։

Նա ընդդիմությանը նաև կոչ հղեց․ «Ականջներիդ օղ արեք, ՀՀ ժողովուրդը, քաղաքացին ապուշ չի, քաղաքացուն մի վերաբերվեք այնպես, ինչպես ապուշին։ Քաղաքացին այս ամենը շատ լավ հասկանում է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ