copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:25 28-12-2022

Եթե ՀՀ իշխանությունը խելացի լիներ, «չերեզներով» կխնդրեր ընդդիմությանը, կասեր՝ մենք էլ կկպնենք, մի հատ մեծ ցույց արեք․ Աշոտյան

Մենք 2021 թվականն ամփոփելիս դեռ ասել էինք, որ այս խորհրդարանական ընդտրությունները պետք չէին։ Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ վերահաստատելով իր դիտարկումները ընդդիմության խնդիրների մասին։

«Ընդդիմությունն ունի 3 խնդիր, 3 ճգնաժամեր՝ դեմքերի, մեթոդաբանության և իդեաների՝ օրակարգի: Բան չի փոխվել»,- ասաց Աշոտյանը։

Խոսելով տարածաշրջանի մասին, ՀՀԿ փոխնախագահն ասաց․ «Ես տեսնում եմ Նիկոլի և Ալիևի համատեղ աշխարհաքաղաքական խաղը Լաչինի միջանցքի շուրջ՝ ՌԴ-ին ոչ միայն ռեպուտացիոն, այլ ավելի հեռահար գեոպոլիտիկ հարվածներ հասցնելու համար, և դա արվում է մեր հաշվին։ Փաշինյանն ու Ալիևը պասերով ընկերություն են անում։

Ես չեմ զարմանա, որ Ալիևն այնքան զարգացնի այդ էկոլոգների թեման, որ Գրետա Թունբերգը գա Լաչինի միջանցքում կանգնի։ Այդ աստիճանի մտածված է։ Ադրբեջանը մեզ հետ խաղում է ուժային շախմատ, նա հաշվում է իր քայլերը շատ երկարաժամկետ կտրվածքով։ Ինչո՞ւ է Զանգելանը, Ֆիզուլին ու Կուբաթլուն տանում կանաչ էներգետիկ գոտի, որ վաղը, մյուս օրը քաղաքակիրթ աշխարհին ասեն՝ այ էս մեր կանաչ էներգետիկայի վրա են հարձակվում հայերը, իրենք դա են ուզում հետ բերեն։ Ադրբեջանը գլոբալ շահերի մեջ խաղում է, իսկ ի՞նչ է անում Հայաստանը, ի՞նչ է անում Հայաստանը ներկայացնող իշխանությունը»,-ասաց Աշոտյանը՝ նշելով, որ եթե ՀՀ իշխանությունը խելացի լիներ, «չերեզներով» կխնդրեր ընդդիմությանը, կասեր՝ մենք էլ կկպնենք, մի հատ մեծ ցույց արեք․ նման դեպքեր եղել են 90-ականներին, երբ աջ ու ձախ ձեռքերը խաղացել են միևնույն ազգային սոնատան։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում