copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:30 13-06-2023

Շուշիում Թուրքիայի հյուպատոսության բացումը Հայաստանին ուղղված բոլորովին այլ ուղերձ կլինի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Էրդողանն ընդգծել է, որ իր ժողովրդի բարեհաճությամբ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո այցելել է նախ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս, իսկ այնուհետև՝ Ադրբեջան։ Նա միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ իրեն հյուրընկալելու համար։

Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ թուրք-ադրբեջանական եղբայրությանն ամբողջ աշխարհում նախանձով են հետևում։ Նա նշել է, որ դրա վերջին օրինակը նկատվել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ։

Նա հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունն ու ժողովուրդը կիսում են Թուրքիայի ցավը, ինչպես իրենցը՝ հիշեցնելով, որ ադրբեջանցի փրկարարներն անմիջապես ժամանել են աղետի գոտի։ «Իմ անունից և իմ ազգի անունից երախտապարտ եմ յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի, ում սիրտը բաբախում է մեզ հետ»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է, որ Անկարան վճռական է այսպես կոչված «Շուշիի հռչակագրով» դաշնակցային մակարդակի հասցված թուրք-ադրբեջանական հարաբերությունները զարգացնել բոլոր բնագավառներում։

Անդրադառնալով Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի Շուշիում բացել իր գլխավոր հյուպատոսությունը։ Նա այս համատեքստում դիմել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանին՝ կոչ անելով չհապաղել այս հարցում։ «Եթե Շուշիում մեր գլխավոր հյուպատոսությունը հնարավոր լինի բացել, ապա սա բոլորովին այլ ուղերձ կլինի ուղղված ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»,- ասել է նա։

Էրդողանը նաև ցանկություն է հայտնել Ալիևի հետ քննարկել կասպյան տարանցիկ միջանցքի և այս համատեքստում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հարցերը։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել