copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 12:36 15-06-2023

ՌԴ-ն փորձում է արագացնել Կապանում հյուպատոսության բացումը. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովն ասել ՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն, բայց ռուսական կողմը փորձում է արագացնել գործընթացը։

«Ժամկետներ դեռ չկան, բայց մենք փորձում ենք այն հնարավորինս շուտ բացել։ Մոսկվայի մեր գործընկերների հետ Կապանի քաղաքապետարանի հետ այսօր արդեն ուսումնասիրել ենք այն տարածքները, որոնք կարող են մեզ համապատասխանել։ Ուզում եմ ասել, որ մի քանի որոշում կա արդեն, որոնցով մենք կշարունակենք հետագայում աշխատել»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով, գլխավոր հյուպատոսությունը 2 հիմնական գործառույթ ունի՝ հենց հյուպատոսական ծառայություններ եւ քաղաքական գործառույթ։ «Մենք ավելի մոտ կլինենք մարդկանց, քաղաքային իշխանությանը, մարզին։ Չեմ թաքցնի՝ այստեղ ռուսական ներկայությունը մեծ է` տնտեսական, ռազմական, սահմանային։ Գլխավոր հյուպատոսության բացումը հերթական քայլն է մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ»,- նշել է Սելեզնյովը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից