Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:43 13-06-2023

Այսօր վտանգված է փաստաբանի անկախությունը և գործունեությունը. ՓՊ նախագահ

Ցավոք, հանդիպման առիթն էլի դրական չէ. մենք խոսում ենք փաստաբանին բռնության ենթարկելու մասին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ «4 ամիս չանցած նախորդ դեպքից մենք ունեցանք հերթական իրավիճակը. փաստաբանն իր մասնագիտական պարտականությունները կատարելիս արձագանքում է տիրող ապօրինություններին և ոստիկանական բաժանմունքում ենթարկվում է բռնության։ Հերիք չէ՝ ենթարկվում է բռնության, նրա նկատմամբ կիրառվում են հարկադրանքի միջոցներ։ Վերջին տարիներին մենք նմանատիպ ինտենսիվությամբ դեպքեր չենք ունեցել, կարծես թե վերադառնում ենք 90-ականներ։ Ես ուզում եմ հստակ պատկերացնենք՝ այս երևույթն անթույլատրելի է, փաստաբանական համայնքը համարժեք արձագանքելու է։ ՀՀ-ն իրավական պետություն է և որևէ մեկն այդ եզրույթը չի վերացրել։ Մենք մնալու ենք իրավական պետություն, մենք իրականացնելու ենք մարդու իրավունքների պաշտպանություն։ Ինչ վերաբերվում է մեր գործընկերներին՝ փաստաբանների պալատը միշտ լինելու է նրանց կողքին»։ Սիմոնյանն ընդգծեց, որ այսօր վտանգված է փաստաբանի անկախությունն ու գործունեությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի