copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:13 12-06-2023

Աչքը սարքելու փոխարեն՝ ունքը կհանեն․ Գյումրիի ծայրամասային թաղի բնակիչները կրկին դժգոհ են

Գյումրիի Սավոյան և Սավոյան փողոցին հարող տարածքում մոտավորապես մեկ ամսից կավարտվեն ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման ծրագիրը, բայց բնակիչները դժգոհ են։ Ասում են՝ գոհ են, որ իրենց ջրահեռացման ցանցը փոխվում է, բայց քանդելուց հետո հետևներից չեն մաքրում իրենց ավերածը, անգամ հողը չեն հարթեցնում։

Ծայրամասային թաղամասի բնակիչները սրտնեղած ասում են՝ ըսոնք աչքը սարքելու փոխարեն ունքն էլ կհանեն, մե փողոցը չվերջացրած, կանցնին էն մեգելին։

Սավոյան փողոցի բնակիչները 30 տարուց ի վեր խոստումների, առավել ևս չկատարված խոստումների պակաս չեն ունեցել։ Հոգնել են թե՛ սպասելուց, թե՛ բողոքելուց, փոխարենը առաջարկ ունեն ՏԿԵ նախարարին՝ գալ և շրջել Սավոյանի ցեխոտ փողոցներով։ Բնակիչներից 48-ամյա Մարինեն ասում է՝ կոշիկներս էս ճամփեքին մաշվավ, աչքերս էլ ջուր կտրավ ասֆալտի սպասելուց։

Սավոյան փողոցը Գյումրիի այն սպեցիֆիկ թաղամասերից է, որը երբեք ոչ մի բարեկարգման կամ հիմնանորոգման ծրագրում չի ընդգրկվել, տարբեր պատճառաբանություններով՝ երբեմն էլ քաղաքային իշխանությունների կամայական ու տարբերակված մոտեցումներով պայմանավորված։ Սավոյանի բնակիչները ամեն ընտրություններին չմարող հույս ունեն, որ ինչպես իրենք են ասում՝ ֆայտոնը իրենց դռնով կանցնի և իրենց թաղն էլ ասֆալտի երես կտեսնի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ