copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:39 13-07-2023

Բադասյանը «հոնքը սարքելու փոխարեն, աչքն էլ է հանել». ՔՊ-ում «ատամները սրած» սպասում են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գրել էինք, որ ՔՊ-ն այսօր՝ հուլիսի 13-ին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին ու ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին հրավիրել է փակ նիստի՝ ավտոներկրողների թեմայով: Երեկ տեղեկացանք, որ Քյարամյանը մերժել է գալ՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը պատճառաբանելով, ուստի նիստը չի կայանա: Փոխարենը ՊԵԿ նախագահն օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, եւ ՔՊ-ում ատամները սրած սպասում են, թե երբ է այն ԱԺ գնալու, որ մերժեն։

Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե Բադասյան-Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով եւ քրեական գործերով «ջրում» է ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը։ Մենք թեմային անդրադարձել ենք։ ՊԵԿ ներկայացրած օրենքի նախագծի նպատակը «թեթեւ մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կատարման մասով սահմանափակում նախատեսելն է»:

Այսինքն՝ եթե առաջարկն օրենքի տեսք ստանա, ԱԱՀ-ն կվերադարձվի միայն ավտոդիլերներին եւ նրանց մասնաճյուղերին, ՔՊ-ում կարծում են, որ դրանով կխրախուսեն ոլորտում մենաշնորհներ ստեղծելուն, եւ ավտոներկրման բիզնեսը կհայտնվի մի քանի օլիգարխի ձեռքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ