copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:00 12-06-2023

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն պնդում է՝ Ռուսաստանը Բախմուտում յուրաքանչուր 48 սմ-ի դիմաց տվել է մեկ զոհ կամ վիրավոր

Բախմուտում ռուսական զորքերի առաջխաղացման ընթացքում 2022 թվականի մայիսից սկսած ռուսական կողմն ունեցել է ավելի քան 60 հազար զոհ, կամ վիրավոր։ Այս մասին իր թվիրթյան էջում տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

Բրիտանական գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական ուժերը Բախմուտի ուղղությամբ առաջ են շարժվել մոտ 29 կմ։ Բրիտանական կողմը հայտնել է, որ ռուսական կողմը յուրքանչյուր 48 սանտիմետր առաջխաղացման համար ունեցել է առնվազն մեկ զոհ կամ վիրավոր։

«2022 թվականի փետրվարին Ռուսաստանը ծրագրում էր 10-14 օրվա ընթացքում ավարտել Դոնբասի շրջանի գրավումը։ Բայց Բախմուտում ձեռք բերած յուրաքանչյուր 48 սանտիմետրի դիմաց նրա զինվորներից մեկը զոհվել կամ վիրավորվել է: Ուկրաինան պայքարում է»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Բախմուտի ամբողջական գրավումից հետո Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության անդամները լքեցին քաղաքը՝ իրենց տեղը զիջելով ՌԴ զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումներին։

Հունիսի սկզբին Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման են անցել Բախմուտի մոտ և, իբր, առաջ են շարժվել տարբեր շրջաններում։ CNN-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները, փորձելով ճեղքել ռուսական պաշտպանական գիծը Բախմուտի շրջանում, սպասվածից ավելի մեծ դիմադրության են հանդիպել և մարդկային ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել։

Վագներ հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինը մայիսին ասել էր, որ Բախմուտի համար մղվող մարտերում մահացել են շուրջ 10 հազար նախկին բանտարկյալներ, որոնք հավաքագրվել էին կազմակերպության կողմից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսին հայտարարել էր, որ Ռուսաստանի կորուստները Բախմուտի համար մղվող մարտերում կազմել են մոտ 100 հազար մարդ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի