copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:29 15-05-2022

Ռուսաստանը կորցրել է փետրվարին Ուկրաինայի սահմանի մոտ տեղակայած ուժերի մեկ երրորդը․ Մեծ Բրիտանիայի հետախուզություն

Պատերազմի սկզբից ռուսական բանակը կորցրել է մինչ պատերազմը Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայած ցամաքային զին​​ուժի մեկ երրորդը, հաղորդում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ հղում անելով հետախուզության տվյալներին։

«Դոնբասում ռուսական կողմի առաջխաղացումը կորցրել է թափը և բավականին հետ է մնում ժամանակացույցից: Չնայած սկզբնական աննշան ձեռքբերումներին՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը չի կարողացել էական առաջընթաց գրանցել՝ միաժամանակ կրելով զգալի կորուստներ։ Ներկայում Ռուսաստանը, հավանաբար, ցամաքային մարտական ​​ուժերի մեկ երրորդի չափով կորուստներ է կրել»,- գրված է նախարարության Twitter-ում:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ չի նշվում, թե քանի ռուսաստանցի զինվոր է զոհվել կամ վիրավորվել Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ենթադրում է, որ Ռուսաստանը դժվար թե առաջիկա ամսվա ընթացքում կտրուկ արագացնի հարձակման տեմպերը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից