copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:45 10-06-2023

Մեզ համար շատ կարևոր է հենց երևանցու մասնակցությունը քաղաքի կառավարմանը

Մեզ համար շատ կարևոր է հենց երևանցու մասնակցությունը քաղաքի կառավարմանը։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրությունններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․

«Սիրելի՛ երևանցիներ,

Երևանի կառավարման կարևորագույն սկզբունքներից մեկը մեզ համար մասնակցային կառավարումն է։ Համայնքը ոչ թե օրենքի տերմին է, այլ՝ մարդկանց միավորում, ովքեր առաջին հերթին պետք է լինեն իրենց բնակավայրի տերը և կառավարողը։

Թեև կուսակցության մասնագիտական թիմերը, ինչպես նաև ոլորտների փորձառու մասնագետները աշխատում են Երևանի զարգացման ծրագրի վրա, սակայն մեզ համար շատ կարևոր է հենց երևանցու մասնակցությունը քաղաքի կառավարմանը։

Որևէ մասնագետ, որևէ պաշտոնյա չի կարող պատկերացրել ձեր թաղի խնդիրը և դրա լուծումը առանց ձեզ։

Առաջիկայում մեր թիմակիցները կլինեն ձեր թաղերում, ում կարող եք փոխանցել ձեր թաղերի խնդիրները, դրանց լուծման շուրջ ձեր առաջարկները։

Միևնույն ժամանակ, նույնը կարող եք անել մեր կուսակցության էջի «Ապրելու Երևան» բաժնում՝
https://www.apreluyerkir.am/hy/yerevan_to_live/

Սիրելի՛ երևանցի, վստահեցնում եմ՝ բոլոր առաջարկները քննարկվելու են և դառնան մեր համատեղ ծրագրի կարևորագույն մաս»,-գրել է Թանդիլյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին