copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:17 21-06-2021

Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանը. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել վերադարձնել երկրում կառավարման նախագահական ձևը։ Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը։

«Համոզված եմ, որ մենք զարգացման մեծ ներուժ ունենք, առաջին հերթին՝ ՏՏ տեխնոլոգիաներով, բայց մինչ այդ մենք պետք է փոխենք Սահմանադրությունը, հետ վերադարձնենք նախագահական կառավարումը, քանի որ գործող Սահմանադրությամբ Հայաստանը ո՛չ նախագահական է, ո՛չ էլ խորհրդարանական հանրապետություն, երբ ղեկավարում է վարչապետը»,- ասել է ՀՀ նախագահը Կատարի տնտեսական ֆորումում:

Արմեն Սարգսյանի կարծիքով՝ ներկայումս «մարդիկ ունեն մեծ իշխանություն, բայց չունեն պատասխանատվություն»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը