copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:29 10-06-2023

«Սորոսականները» խիստ նեղված են․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին մի քանի շաբաթներին «անզեն աչքով» էլ նկատելի է, որ բավական լուրջ գրոհ է սկսվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ: Ցանկացած միջադեպ, որ տեղի է ունենում ոստիկանական համակարգի հետ կապված, ուղղակիորեն առիթ է դառնում նրան «վրաերթի ենթարկելու»: Ընդ որում, այս գործում «առաջամարտիկի» դերում, այսպես կոչված, «սորոսականներն» են:

Բանն այն է, որ նրանք ի սկզբանե ցանկանում էին իրենց թեկնածուին կարգել նորաստեղծ նախարարության ղեկին, սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց իր դպրոցական տարիների ընկերոջը: Ըստ այդմ, սորոսականները շատ նեղված են, որ իրենց թեման «ջրվեց», և հիմա անցել են Ղազարյանին տոտալ «խփելուն»: Այնպես չէ, որ դրա համար առիթներ չկան, ընդհակառակը՝ նման առիթների պակաս չկա:

Այնպես էլ չէ, որ Վահե Ղազարյանը, մեղմ ասած, լավագույն նախարարն է: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, այստեղ խնդիրը ո՛չ Վահե Ղազարյանն է, ո՛չ էլ նրա լավ կամ վատ աշխատելը, որովհետև նույն «սորոսականները» ձայն անգամ չեն հանել, երբ նույն ոստիկանության ոչ օրինաչափ, ոչ օրինական գործողությունները դրսևորվել են զոհվածների ծնողների կամ ընդդիմադիրների նկատմամբ: Մնացյալ դեպքերում նրանք աղմկելու էին ցանկացած մեկին ՆԳ նախարար նշանակելու պարագայում, որը չէր լինի իրենց «սաստավից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ