copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:01 27-04-2022

Ռեֆորմները ուշանում են, սորոսականները՝ անհանգստանում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի քաղհասարակությունը, հատկապես Ջորջ Սորոսից սնվող հատվածը, ակտիվացել է: ՀԿ-ների ղեկավարները, անձամբ Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, մարզեր են մեկնում, Կապան են գնում, Մեղրի, Վարդենիս: Նաեւ անհանգստացած են «բարեփոխումների» տեմպերի դանդաղումով: Հեղափոխականների ազդարարած մի շարք առանցքային բարեփոխումներ ուշացել են: Այս մասին ազդարարում է նաեւ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն: Իհարկե, Փաշինյանն ու նրա քայլականները շատ ստեր են փչել, խոստումներ տվել՝ չեն կատարել, բայց դրանցից ոչ բոլորը կարող են մարսել, քաղհասարակությունն իր տեսադաշտում է պահում հատկապես իրեն տրված խոստումները եւ հիշեցնում:
Նրանք կազմել են իրենց համար կարեւոր օրենքների ու փոփոխությունների ցանկը, որոնք Նիկոլն ուշացնում է իրագործել՝ գունավոր աղյուսակ կազմել, եւ հիշեցնում են դրանց մասին. ներքին գործերի նախարարության, ազգային գվարդիայի, հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրում, սնանկության, վարչական դատավարության օրենքների բարեփոխումներ: Առանձին կետով կարեւորել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ստացած նվերների գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Այս ամենի իրագործումն ուշանում է նախանշված ժամանակացույցից։


«Կառավարության՝ քաղհասարակության եւ շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերով շրջանառության մեջ դրված մի շարք ոլորտների կարեւոր բարեփոխումների ժամկետները փոփոխվել են՝ առանց հանրային քննարկումների փուլ անցնելու՝ թաքուն որոշման արդյունքում»,- գրում է Իրազեկ քաղաքացիների միավորումը:
ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հարցրինք, թե ինչու է հենց այս կետերին հետամուտ եւ ինչու չի նշել, օրինակ, սահմանադրական բարեփոխումների ուշացումը, չէ՞ որ ինքն այդ հանձնաժողովի անդամ է: «Կենտրոնացել ենք այս ուղղությունների վրա, որովհետեւ նաեւ մենք՝ որպես կազմակերպություն, այս ուղղություններով զբաղվում ենք: Ասենք, տնտեսական ոլորտի կամ առողջապահության ոլորտի բարեփոխումներից մենք առանձնապես չենք հասկանում, որ շատ խոսենք: Իսկ սահմանադրական բարեփոխումների մասով ժամանակացույցը չի փոխվել կամ խախտվել: Մենք կանխատեսում ենք, որ այն կձգվի, բայց կառավարությունը գաղտագողի ժամանակացույց չի փոխել, ի տարբերություն այլ ռեֆորմների, որոնց մասին հիշատակում կա»,- ասաց նա:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ