Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:45 09-06-2023

Վթարի պատճառը Վահե Ղազարյանի ավտոշարասյունն էր

Oragir.News-ը նախօրեին անդրադարձել էր Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի ունեցած վթարին, որի արդյունքում մի քանի մեքենաների մասնակցությամբ խոշոր ավտովթար էր տեղի ունեցել։

Վթարի հետևանքով գլխիվայր շրջված մեքենայի՝ Ford-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, որ վթարին հանգեցրել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելը։ Ոստիկանները փողոցը մասնակի փակել էին՝ Վահե Ղազարյանի` ավտոշարասյունով տանից աշխատավայր անարգել երթևեկելու համար։

Վթարից խուսափող վարորդները սկսել էին շղթայաբար վերադասավորվել, ինչն էլ վթարային իրավիճակ էր ստեղծել, ու արդյունքում մի քանի մեքենաներ վնասվել էին, մեկը՝ գլխիվայր շրջվել։