copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:27 09-06-2023

Համագյուղացուն ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան ազատ է արձակվել

Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել։

Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Երեկ տվյալ անձի նկատմաբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, նրան ներկայացվել է մեղադրանք, քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը, և երեկ ուշ երեկոյան արգելանքից ազատ է արձակվել»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել․ Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի պետ Սուրեն Թորոսյանը ծեծի էր ենթարկել գյուղի բնակիչներից մեկին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ