Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:17 11-11-2021

Կնոջը ծեծի ենթարկած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել հրապարակված տեսանյութում երևացող, կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Տղամարդը ձերբակալվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել էր նաև տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում էին միջոցառումներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել