copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:37 08-06-2023

Հակաարցախյան հերթական «օպերացիան»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Այս օրերին լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պատճառաբանելով, թե պայմանավորվածություն ունի ռուսական կողմի հետ, ավտոմեքենաներ է անցկացնում Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետով (կան նաև մի քանի տեսանյութեր այդ մասին): Թեմայի շուրջ տարբեր տեղեկություններ ու մեկնաբանություններ կան նաև սոցցանցերում: Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնառություն ունի ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ գործով երաշխավորել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը, իսկ Արայիկ Հարությունյանն իր քայլերով նպաստում է դրան, այդ թվում՝ լեգիտիմացնում է ադրբեջանական «կապեպեն», անկախ նրանից, որ հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները:

«Փաստ» թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ այս օրերին Արայիկ Հարությունյանն Արցախում ինտենսիվ հանդիպումների մեջ է և փորձում է պարզաբանումներ ու արդարացումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելին, մեզ հայտնի է դարձել նաև, որ հանդիպումների ժամանակ մարդկանց այն դիտարկմանը, թե նույն Հարությունյանը ժամանակին խոստացել ու հրապարակավ հայտարարել էր, որ Արցախի ադրբեջանակակացում չի լինի, որ ամեն ինչ արվելու է ինքնորոշման հարցն առաջ տանելու համար, վերջինս արդարացել է, թե «Նիկոլն ամեն ինչ հանձնեց, ես ի՞նչ կարող եմ անել»։

Ի դեպ, տեղեկություններ կան նաև, որ ադրբեջանցիները նույնականացնում են անցակետով անցնողներին, ինչի մասին խոսել էր նաև Արցախի ՄԻՊ-ը։ Տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը հատուկ «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են Հայաստանի ու Արցախի ոչ միայն հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները, այլև իրավապահ համակարգում, ինչպես նաև տեղեկատվական բլոկում աշխատող անձինք»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ