Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:40 25-02-2024

Տավուշի մարզի ոստիկանները իրականացրել են «Տունդ շաքարով կտրեմ» օպերացիան և հերթական գողության դեպքը բացահայտել․ shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Տավուշի բաժին է դիմել Երևանում բնակվող 61-ամյա Շաքար Ե․-ն և հայտնել, որ փետրվար ամսվա առաջին օրերին անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իր՝ տանը չբնակվելու հանգամանքից, մտել են Մովսես գյուղում գտնվող իր տուն և կատարել գողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ քրեագետը դեպքի վայրում աշխատանքներ էր կատարում, Տավուշի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզում են դեպքի որոշ հանգամանքներ և գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկում Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Արմեն Ա․-ին և 35-ամյա Աշոտ Ա․-ին։

Վերջիններս խոստովանում են, որ իրենք են մտել նշված տուն, տանը կից շինության պատուհանին դրված քարի տակից վերցրել են նկուղի բանալիները, ապա մտել առաջին հարկի նկուղ և այնտեղից գողացել տարբեր տարողությամբ շուրջ 230 լիտր օղի, 1 հատ բենզինով աշխատող սղոց, 25 հատ մսի պահածոներ, 1 հատ այրիչ (գարելկա), խոհանոցային դանակների հավաքածու, երկրորդ նկուղից գողացել են տեսաձայնագրման «DVR» համակարգը, բակից գողացել են 1 հատ տեսանկարահանող սարքը, ինչպես նաև բանալիով դուռը բացելու միջոցով մուտք են գործել տուն, խառնել տան իրերը և գողացել 1 հատ մազ կտրելու էլեկտրական սարք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների տուժած Շաքար Ե․-ին պատճառվել է մոտ 900 հազար դրամի վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել