copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:36 07-06-2023

Չի բացառվում, որ կարմրուկի նոր բռնկում կլինի

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է, այն կարող է սրվել հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով տարվա այս եղանակին կարմրուկի տարածման հավանականությունից, ասաց. «Հաշվի առնելով կարմրուկի վարակելիության աստիճանը, որը ամենաբարձրն է ինֆեկցիոն հիվանդություններից՝ կա հավանականություն, իհարկե, կարմրուկի տարածման»,- ասաց Տեր-Ստեփանյանը։

Վարակաբանը, խոսելով կոնկրետ Հայաստանում կարմրուկի հնարավոր տարածումից, ասաց. «Հայաստանում նույնպես, որովհետև բնակչության մեծ շերտ կա, որը պատվաստում չունի կամ լիարժեք պատվաստում չունի, և նրանք, բնականաբար, վարակի աղբյուրի առկայության դեպքում միանշանակ կհիվանդանան»,- ընդգծեց վարակաբանը։

Դիտարկմանը, որ այս պահին դպրոցներում դասապրոցեսներ չկան, երեխաները արձակուրդում են, դա չի՞ նպաստի վարակի թվի նվազմանը, Տեր-Ստեփանյանը արձագանքեց. «Դպրոցներում չկան, մանկապարտեզներ ունենք և մանկապարտեզում երեխաների շփումները հաշվի առնելով՝ կտարածվի», ընդգծեց վարակաբանը և հավելեց, որ սա ոչ թե խուճապ առաջացնելուն է միտված, այլ զգոնության բարձրացմանն է ուղղված, որ չպատվաստված երեխաներին ժամանակին պատվաստեն և վարակը կանխելու ուղղված միջոցը հնարավորինս շուտ կիրառել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի