copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 06-06-2023

Բլինքենը նախատեսում է առաջիկա շաբաթներին մեկնել Չինաստան․ Bloomberg

ԱՄՆ պետքարտուղար Էնթանի Բլինքենը նախատեսում է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան։ Ինչպես փոխանցում է Bloomberg լրատվական գործակալությունը, Բրինքենը Չինաստանում բանակցություններ կվարի բարձրաստիճան պաշտոնյաների, հնարավոր է նաև նախագահ Սի Ծինպինի հետ։

Հաղորդվում է, որ չնայած շարունակվող լարվածությանը, ԱՄՆ-ն ձգտում է վերսկսել հաղորդակցությունը բարձր մակարդակով։

Միևնույն ժամանակ Բլինքենի այցի ստույգ ժամկետը դեռևս որոշված ​​չէ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ գործակալությունը մտադիր չէ հայտարարել ուղևորության մասին, և որ Բլինքենի՝ նախկինում հետաձգված այցը տեղի կունենա, երբ պայմանները թույլ տան:

Նշվում է, որ եթե ​​այցը տեղի ունենա, դա կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նորմալ հարաբերությունները վերականգնելու ջանքերի մասը, որոնք շարունակում են լարված մնալ ռազմական բախումների, պատժիչ տնտեսական միջոցների և երկու կողմերի մեղադրանքների պատճառով։

Հիշեցնենք, որ Բլինքենը պլանավորում էր այցելել Պեկին փետրվարին, սակայն այցը չեղարկվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտնաբերել է չինական օդապարիկ, որն անցնում էր ԱՄՆ մայրցամաքով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի