copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 07-04-2023

Ուկրաինան առաջիկա շաբաթներին հակահարձակում կսկսի. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջիկա շաբաթներին հակահարձակում կսկսեն։ Ինչպես փոխանցում է CNN-ը, Բլինքենն այս մասին ասել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։

Բլենքենը շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինայի զինված ուժերի այս նախաձեռնությանը։ Պատասխանելով Ղրիմը վերադարձնելու մասին լրագրողներից մեկի հարցին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ նման որոշում պետք է կայացնի Ուկրաինան։

«Այդ որոշումները պետք է կայացնի Ուկրաինան։ Ուկրաինան ժողովրդավարական երկիր է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանատվություն է կրում երկրի ճակատագրի համար, բայց նա պետք է լսի նաև ուկրաինացիների կամքը»,- ասել է նա։

Էնթոնի Բլինքենը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մի շարք երկրների հետ միասին պարտավորվել է աջակցել Ուկրաինային՝ սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու գործում։ Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե հակահարձակումը ինչպես կզարգանա։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Ուկրաինայի իշխանություները նպատակ ունեն վերադարձնել բոլոր կորցրած տարածքները։ «Դա ներառում է հակահարձակումը, որը, հավանաբար, կսկսվի առաջիկա շաբաթներին»,- ասել է Բլինքենը։ Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ուկրաինային պետք է աջակցություն ցուցաբերել՝ երկրի միջնաժամկետ և երկարաժամկետ պոտենցիալն ավելացնելու հարցում։

Բլինքենը հավելել է, որ քանի դեռ Ռուսաստանը չի փոխել ուղեգիծը, իրենք կապահովեն անախադեպ ճնշման պահպանումը՝ պատժամիջոցներով և արտահանման վերահսկմամբ։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի