Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 17:03 06-06-2023

Շենքի մուտքում գարշահոտություն է․ «Վեոլիա Ջրի» անգործությունը

Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան 25/2 շենքի 2-րդ մուտքում գարշահոտություն է տիրում։ Շենքի դիտահորերը խցնավել են, ինչի պատճառով 11 օր է` կոյուղաջարերը լցվում են շենքի նկուղ։ Բնակիչներից Նոնա Ալիխանյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին ասաց, որ մի քանի օր շարունակ դիմել են տարբեր կառույցների, խնդրել են հարցին որևէ լուծում տալ, քանի որ տհաճ հոտն անգամ բնակարաններ է հասել․

«Փորձել ենք զանգահարել քաղաքապետարանի և «Վեոլիա Ջրի» թեժ գիծ, իրենք ասում են՝ ձեզ մոտ աշխատանքներ են իրականացվում, որ լավ լինի, ասում ենք՝ այո, աշխատանքներ իրականացվում են, նոր կոյուղագծեր են քաշում, սակայն դրանք դեռ չեն գործում և, հին կոյուղագծի խցանված լինելու պատճառով, նկուղից օգտվել չենք կարողանում։

Մի քանի օր զանգելուց հետո երեկ վերջապես եկան, խնդիրը վերացրեցին, բայց հիմա էլ պետք է որևէ մեկին համոզենք, խնդրենք, որ գան, 11 օր կոյուղաջուր լցված նկուղը մաքրեն։

Ի դեպ՝ «Վեոլիա Ջրի» աշխատակիցները շատ դժգոհ եկան, այդ գործն արեցին, իրենք չէին ուզում դա անել, մուննաթով արեցին իրենց գործը։ Ասել ենք՝ բա նկո՞ւղը, ասել են դա մեր գործը չէ։

Իսկ համատիրությունից ասել են՝ պետք է այս ամբողջ վերանորոգման աշխատանքներն ավարտեն, որ կարողանան ինչ-որ բան անել»։

Համատիրության աշխատակիցն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տվյալ դեպքը համատիրության գործառույթը չի, այլ «Վեոլիա Ջրի»։ Նշենք, որ շենքի հարակից տարածքում արդեն 10 օր է՝ իրականցվում են կոյուղագծերի նորացման աշխատանքեր, պատասխանատուներից Արմեն Հովսեփյանն ասաց, որ մի քանի տարի ոչինչ չի արվել, դիտահորերի մաքրումներ չեն եղել, հիմա արդեն նոր կոյուղագծեր են քաշվում։

«Բնակիչներին կխնդրենք ևս մեկ շաբաթ համբերել, ամեն ինչ կփակվի, կասֆալտվի։ Լինում են, որ բողոքում են բնակիչները, սակայն, ժայռահատված կա, ինչը խոչնդոտում է աշխատանքներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր