copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 05-06-2023

Միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում վերընտրվել էր նախագահի պաշտոնում, հունիսի 3-ին երդմնակալությամբ ստանձնեց իր պաշտոնը և նույն օրը հրապարակեց նոր կառավարության կազմը։ Թուրքիայի նոր կառավարության ձևավորումն արժանացավ միջազգային լրատվամիջոցների մեծ արձագանքին, քանի որ Էրդողանը գրեթե ամբողջությամբ փոփոխեց կառավարության կազմը, իսկ նախկին նախարարներից միայն երկուսը վերանշանակվեցին իրենց պաշտոնում։

Հատկանշական էր, որ Թուրքիայի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտնում Մևլութ Չավուշօղլուին կփոխարինի Հաքան Ֆիդանը, ով մինչև այս 13 տարի շարունակ (2010-2023) զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը և միևնույն ժամանակ հանդիսանում է Էրդողանի ամենավստահելի և հավատարիմ կադրերից մեկը։ Ֆիդանի նշանակումը նույնպես արժանացել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքին։

Ամերիկյան «Forbes» հանդեսի թղթակից Գունեյ Յըլդըզը հայտնել է, որ ինքը նախկինում այլ պաշտոնների բերումով շփումներ է ունեցել տարբեր երկրների հատուկ ծառայության ղեկավարների՝ այդ թվում Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։ «Բոլոր այն անձինք, որոնց հետ զրուցել եմ, գիտակցում էին Ֆիդանի ինտելեկտուալ կարողությունները, ոմանք նույնիսկ նրան անվանում էին դոկտոր Ֆիդան»,- նշել է նա։

Յըլդըզը հայտնել է, որ Էրդողանի կողմից այս նշանակումը պայմանավորված է Ֆիդանի դրսևորած կարողություններով: Նրա խոսքով՝ Ֆիդանի նշանակումը փաստում է, որ Թուրքիայի նախագահը արտգործնախարարի պաշտոնում ցանկանում է տեսնել ավելի փորձառու անձի, ով կղեկավարի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ռուս-ուկրաինական պատերազմի և Մերձավոր Արևելքում բարդ գործընթացների պայմաններում:

Բրիտանական Bloomberg լրատվական գործակալությունը իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ Հաքան Ֆիդանը, ամենայն հավանականությամբ, ակտիվացնելու է Մերձավոր Արեւելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի պետությունների հետ կապերի ամրապնդման ոլորտում Թուրքիայի քաղաքականությունը։

Նշվում է, որ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում Ֆիդանն արդեն ոչ պաշտոնական բանակցություններ է վարել Եգիպտոսի, Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրաքի և Սիրիայի ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով։ Այս քաղաքականությունը բնութագրվում է որպես տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության ավելի լայն ռազմավարության մաս։




Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի