copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:23 17-01-2023

Գարո Փայլանը Բերձորի միջանցքի փակման վերաբերյալ հարցեր է ուղղել Թուրքիայի արտգործնախարարին

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Բերձորի միջանցքի արգելափակման վերաբերյալ Թուրքիայի մեջլիսին միջնորդագիր է ներկայացրել։ Ինչպես փոխանցում է Պոլսի հայկական Ագոս պարբերականը, միջնորդագրում Փայլանը հարցեր է ուղղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։

Փայլանն ընդգծել է, որ Բերձորի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մուտքի ճանապարհն է, և ավելի քան մեկ ամիս է այն փակվել է իրենց որպես «բնապահպան ակտիվիստներ» ներկայացնող ադրբեջանցիների խմբի և ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր աճում է տարրական կարիքների, ինչպիսիք են սննդի և դեղորայքի հասանելիության ճգնաժամը։ Բացի այդ պատգամավորը հայտնել է, որ Արցախի 120.000 հայեր ձմռան ծանր պայմաններում բնական գազի և էլեկտրաէներգիայի գծերի անջատումների պատճառով բախվում են հումանիտար մեծ ճգնաժամի:

Այս համատեքստում Փայլանը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հարցրել է.

«1. Ի՞նչ եք անում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար։

2. Դիվանագիտական ​​ի՞նչ նախաձեռնություններ եք ձեռնարկել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը բացելու համար։

3. Տեղյա՞կ եք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը փակում է տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունների պատուհանը։

4. Ինչո՞ւ Թուրքիան, որը պարծենում է, թե ներգրավված է աշխարհի բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի մեջ, մատը չի շարժում Լեռնային Ղարաբաղի շրջափակման մեջ գտնվող 120.000 հայերի համար»:

Գարո Փայլանը հայտնել է, որ քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները «բնապահպանական» նկատառումներով դեմ են տարածաշրջանում հանքարդյունաբերությանը և այդ պատճառով են փակել ճանապարհը։ Նրա խոսքով՝ռուս խաղաղապահները, որոնք գերիշխում են տարածաշրջանում, անարդյունավետ են ճանապարհը բացելու հարցում, շրջափակումը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ «Հայաստանի կառավարությունն ասում է, որ ճանապարհը միտումնավոր փակվել է ադրբեջանական պետության կողմից»,- նշել է պատգամավորը։

Վերջինս նաև հիշեցրել է, որ Արցախի կառավարությունը դեկտեմբերից ժամանակավորապես դադարեցրել է հանքարդյունաբերությունը տարածաշրջանում։ «Ղարաբաղի վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ հանքարդյունաբերությունը տարածաշրջանում հարմարեցված է ոլորտային օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերին և իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով»,- ասել է նա։

Փայլանը հավելել է, որ Արցախի կառավարությունը, հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» կողմից ստեղծված անառողջ միջավայրը և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշել է կապ հաստատել միջազգային կազմակերպությունների հետ՝ «Base» ընկերության գործունեության նկատմամբ միջազգային էկոլոգիական վերանայում իրականացնելու համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի