Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:03 02-06-2023

Ամեն անգամ հայրենիք հանձնող դավաճաններին արձագանքելու կարիք չկա

Երեկ ԱԺ բակում Ալեն Սիմոնյանը ասել էր. «Կարող էր հիմա այնպիսի իրավիճակ լինել, որ Արցախում ընդհանրապես այդ երեխաները չլինեին»,- նշել էր նա և հավելել, որ մենք պետք է շնորհակալ լինենք այն ամենի համար, ինչ ունենք։

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չի էլ լսել Ալեն Սիմոնյանի ելույթը։ Մամուլից մի քանի տող է կարդացել։

Հակոբյանը, դժգոհելով Սիմոնյանի ելույթից, ասաց, որ չի հասկանում, թե ինչի համար պետք է իրենց շնորհակալ լինեն Արցախի երեխաները։

«Արցախի երեխաները միայն կարող են իրեն ու իր տերերին «շնորհակալ լինել», որ իրենք հիմա առանց հոր են, առանց մեծ եղբայրների և պապիկների են և միայն դրա համար կարող են իրենցից «շնորհակալ» լինել։ Իրենք շարունակում են Արցախի այդ երեխաներին պահել շրջափակման մեջ, դա միանշանակ է, որտեղ մեղքի ամենամեծ բաժինը իրենցն է, որ կարողանում է Ադրբեջանը այդ կերպ վարվել Արցախի երեխաների հետ։ Ամեն անգամ հայրենիք հանձնող դավաճանների արձագանքելու կարիք չկա։ Դա կլինի նույնը, որ մենք ամեն անգամ արձագանքենք Ալևի արած հայտարարություններին, անկեղծ ասած՝ մեր համար որևէ տարբերություն չկա»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել