Ներքին Տեսանյութ Հայ դավաճաններ 1 տարի առաջ - 21:00 01-06-2025

Հայ դավաճաններ. Ինչպես է Աղբյուր Սերոբը պատժում հայ դավաճաններին

Հայ ազգային, ազատագրական շարժման հերոս, ֆիդայի Աղբյուր Սերոբը իր պայքարը թշնամու դեմ մղեց Հայոց համար պատմական ամենաբարդ շրջափուլում: Նա երիտասարդ տարիքում սպանելով մի քրդի՝ անցնում է արտասահման, որտեղ Ռումինիայում հանդիպում է Հրայր Դժոխքին և որոշում վերադառնալ Արևմտյան Հայաստան։ Հայաստան վերադառնալով Սերոբն արդեն բախվում է թշնամու ջոկատների հետ և կազմակերպում պաշտպանություն։ Նա աչքի է ընկնում հատկապես իր հայրենի գյուղի՝ Սողորդի և Բաբշենի մարտերում: Թուրքերը Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար մեծ գլխագին են նշանակում: Այդ նպատակին հասնելու համար թուրքական իշխանությունները գործի են դնում զինվորներին, լրտեսներին և ոստիկաններին, սակայն չեն կարողանում հաջողության հասնել:

1896 թվականին թուրքերը լուր են ստանում, որ Աղբյուր Սերոբը գտնվում է Շամիրամ գյուղի մոտակայքում, սակայն կռվի բռնվելով նրա դեմ, չեն կարողանում հասնել իրենց նպատակին:

Թուրքերն Աղբյուր Սերոբին գերեվարելու համար օգտագործում են հայ դավաճաններին: 1897 թվականի հունվարին Գրիգոր աղան իր Դավո անունով ծառայի միջոցով տեղեկացնում է ոստիկանությանը Սերոբի գյուղում լինելու մասին, թուրքերը մոտ 200 հոգով շրջապատում են գյուղը, սակայն այս անգամ ևս չի հաջողվում նրանց գերի վերցնել ու ձերբակալել Աղբյուր Սերոբին: Նա թաքնվում է իր թաքստոցում և թուրքերը սկսում են կարծել, թե Աղբյուր Սերոբը մահացած է, սակայն գարնանը, նա դուրս է գալիս իր թաքստոցից և վրեժխնդիր լինում հայ դավաճաններից.

«Սերոբը, հավաքելով շուրջն իր քաջերին, «մահ դավաճաններին» նշանաբանով Նեմրութից իջնում է Ախլաթ: Բիթլիսցի Դավոյենց Խաչոյի մատնությամբ ու ցուցմունքով շատ երիտասարդներ էին ձերբակալվել, իսկ Մարգար վարժապետի մահից հետո (1893 թ.) շուրջ 30 աչքի ընկնող հայեր այդ հրեշի պատճառով տառապում էին Բիթլիսի բանտում: Սերոբը, Բիթլիսի հոգևոր առաջնորդ Եղիշե վարդապետ Չիլինկիրյանից տեղեկանալով ձերբակալությունների ամբողջ պատմությունը, հրահանգում է ընկերոջը՝ բիթլիսցի Մուշեղին, ահաբեկել մատնիչին: Մուշեղը, մի գիշեր մտնելով Բիթլիս, ատրճանակի երեք կարկոցով վերջ է տալիս մատնիչ Դավոյի Խաչոյին»: (Կարինե Եղիազարյան, Քարմիլե Եղիազարյան «Աղբյուր Սերոբ (Կյանքն ու գործունեությունը), էջ 84: Aghbyur-Serob.pdf):

Սակայն այս ամենով չի սահմանափակվում Աղբյուր Սերոբը, քանի որ թե՛ իր դեմ, թե՛ մի շարք այլ հայերի դեմ մատնություններ իրականացրել էին նաև այլ հայ դավաճաններ ևս: Նրանցից ևս իր վրեժն առնում է.

«Աղբյուր Սերոբը անցնում է Գյուլզագարե գյուղը և ահաբեկում վեց տղամարդու և երկու կնոջ, որոնց դավաճանությունը նախապես ապացուցվել էր: Այնուհետև, մտնելով հայրենի գյուղ, սպանում է իրենց մատնող Գրիգոր աղային, Կոշտոյան Պողոս աղային, Ծղակ և Կծկված գյուղերի տանուտերեր Շնդոյին և Բղդո Պետրոսին»: (Նույն տեղում, էջ 84):

Ահա այսպես Աղբյուր Սերոբը սպանում է հայ դավաճաններին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից