copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:23 02-06-2023

Ռեկտոր չլինելու պատճառով Սլավոնականում աշխատավարձ չեն ստացել

2023 թվականի մայիսի 15-ից Հայ-Ռուսական համալսարանը ռեկտոր չունի։

Oragir.News-ը օրեր առաջ հայտնել էր, որ եթե առաջիկայում ռեկտորը չհաստատվի, ապա համալսարանը նույնիսկ իր կոմունալ ծառայությունների դիմաց վարձավճարները չի կարողանալու վճարել, աշխատավարձեր վճարել աշխատակիցներին, ուսանողներին զեղչեր կամ տարկետումներ տրամադրել։

Այսօր Oragir.News-ը հետաքրքրվեց Հայ-Ռուսական համալսարանի մամուլի խոսնակ Հենրիկ Մարգարյանից, թե ստացե՞լ են աշխատավարձ։ Մեր հարցերին ի պատասխան՝ խոսնակն ասաց.

«Մեզ մոտ բոլոր կարևոր փաստաթղթերի տակ միշտ ստորագրում է ռեկտորը և քանի որ այս պահին չունենք իրավազոր անձ, որն իրավունք ունի ստորագրություն դնել, աշխատակիցները, ցավոք, չեն ստանա աշխատավարձերը։ Հուսանք, որ համալսարանի հիմնադիրներն արագ համաձայնության կհասնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ