copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:15 10-06-2023

Ջուր չլինելու պատճառով նախորդ տարի թառամած ծիրանը 40 դրամով եմ հանձնել, նույնն էլ այս տարի է սպասվում․ Վեդիի բնակիչ

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակիչներն ահազանգում են՝ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը փչացել է, բայց իշխանության որևէ ներկայացուցիչ մտահոգված չէ խնդրով։

Վեդի քաղաքի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի ևս նույն խնդրի առաջ են կանգնել՝ պայմանագիր են կնքել, բայց սահմանված չափով ջուր չեն ստացել․

«Նախորդ տարի ընկել էին ժողովդրի հետևից, թե պայամանագիր կապեք, որ ջուր տանք, ասացի՝ հարց չկա, մեծ ուրախությամբ։ Ես իրենց պայմանգրի կետերը գիտեի, այնտեղ նշված է, որ, եթե պահանջ ներկայացնելուց 3 օր հետո ջուր չտվեցին, ապա պարտավոր են ամբողջ ծախսերը փոխհատուցել։ Նախորդ տարի իմ 1 հեկտար դաշտի համար 120․000 դրամ մուծեցի, պայմանագիր կնքեցի, բայց նորմալ ջուր չտրամադրեցին, ծիրանը փչացավ։ Տարել, բերքը հանձնել եմ ֆուռին, 407 արկղ հետ են տվել, ասել են՝ էս թառամած ծիրանը բերել ես, ի՞նչ անենք։ Ստիպված 40 դրամով հանձնել եմ մթերման կետ, նույնն էլ այս տարի է սպասվում։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդքան շարենք, աշխատողներին փող տանք, վերջում տանենք, 40 դրամով հանձնենք»։

Վեդիի բնակիչն ասաց, որ նույնն պատկերն այս տարի է՝ բերքը ծառերի վրա փչանում է․

«Միայն ծիրան չէ, խնձորը, դեղձը, ամբողջը թափվել են ծառերի տակ, ծառերը թոշնել են, տերևաթափ է․․․»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը