Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:17 01-06-2023

ՀՀ եկած անձանց ուղեկցելիս օտարերկրյա անվտանգության մարմինների կարող են զենք կրել


Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիտում հաստատեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը:

Ըստ նոր կարգի՝ օտարերկրյա անվտանգության ծառայության աշխատակիցների անձնական տվյալների, վերջիններիս Հայաստանի Հանրապետություն մուտքի և ելքի ժամկետների, նրանց զենքերի քանակի, տեսակների, համարների և տրամաչափի, այդ թվում՝ ներկրվող (արտահանվող) զենքի յուրաքանչյուր միավորի համար ռազմամթերքի քանակի վերաբերյալ տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գրությամբ այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

ՊՊԾ-ն ներկրվող զենքերի քանակի, տեսակների, համարների և տրամաչափի հետ կապված անհամաձայնության դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, որն էլ իր հերթին անմիջապես հայտնում է այցելող կողմին:

ՊՊԾ պետի գրավոր թույլտվությամբ՝ թույլտվության մեջ նշված քանակի և տեսակների, համարների և տրամաչափի զենքերը ներկրվում են մաքսային սահմանով: Թույլտվություն տալու կամ մերժելու որոշման մասին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը անմիջապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, թույլտվությունը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունից ստանալուց անմիջապես հետո, այն ուղարկում է այցելող կողմին:

Արտահանվող և թույլտվության մեջ նշված զենքի քանակի, տեսակների, համարների, տրամաչափի անհամապատասխանության դեպքում զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կասեցվում է՝ մինչև այցելող կողմի կողմից անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնելը:

Օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի իմաստով պահպանվող օբյեկտում զենք կրելը կամ տեղափոխելը (փոխադրելը) իրականացվում է ՀՀ պետական պահպանության ծառայություն հսկողությամբ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ