copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:48 04-03-2022

«Փինք Արմենիան» պատրաստ է օգնել Ուկրաինայից Հայաստան եկած ԼԳԲՏ+ անձանց

Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող « Փինք Արմենիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ Ուկրաինայից Հայաստան տարհանված ԼԳԲՏ+ անձանց օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։

«Հարգելի ընկերներ, Ուկրաինայի ԼԳԲՏ+ համայնք, մենք ուզում ենք, որ դուք իմանաք, որ այս դժվարին պահին մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք օգնել ձեզ։ Եթե դուք հայտնվել եք Հայաստանում և պատերազմի պատճառով չեք կարող վերադառնալ, եթե տարհանվել եք Հայաստան, եթե ճանաչում եք Հայաստանում գտնվող ԼԳԲՏ+ փախստականների Ուկրաինայից,եթե Ձեզ անհրաժեշտ է հոգեբանի, իրավաբանի կամ սոցիալական աշխատողի խորհրդատվություն: Զանգահարեք այս համարով՝ 060 377277 կամ գրեք մեզ՝ [email protected], և մենք կօգնենք ձեզ։ Եթե դուք ունեք շփման կարիք կամ չեք ցանկանում միայնակ լինել մեր գրասենյակի դռները բաց են ձեզ համար»,- գրված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Oragir.news-ը կապվեց ՀԿ-ի հետ՝ հարցնելով, թե օգնությունը միայն Ուկրաինայի՞ց տարհանվածների համար է, թե՞ Ռուսաստանից եկած ԼԳԲՏ+ անձանց ևս պատրաստ են օգնել։ Աշխատակիցը, որը պատասխանեց մեր զանգին, ասաց, որ ինքն իրավասու չէ հարցին պատասխանել, և առաջարկեց գրավոր դիմել։ Գրավոր հարցումն ուղարկել ենք, պատասխանը ստանալու դեպքում այն ևս կհրապարակենք։



Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում