Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:50 10-03-2021

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԵՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Բելառուսում ծրագրվել և զսպվել են ահաբեկչական գործողությունները՝ ընդդեմ պետական գերատեսչությունների օբյեկտների և առանձին պաշտոնատար անձանց: Այս մասին պատմել է Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախագահ Իվան Տերտելը «Բելառուս 1» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Հանրապետության ՊԱԿ-ի տվյալներով՝ երկրում նախատեսվել էին ահաբեկչական գործողություններ՝ մեծ թվով մարդկանց մահվան սպառնալիքով: Սակայն իրավապահ մարմինները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ իրադարձությունների բացասական զարգացումը կանխելու նպատակով:

«Ցավոք, դա ճշմարտություն է, դա այն իրականությունն է, որում մենք ներկայումս ապրում ենք: Եվ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում»,- հավելել է Տերտելը:

Փետրվարին հայտնի է դարձել, որ Բելառուսի ՊԱԿ-ը կանխել է երկրում ահաբեկչությունների իրականացումը: Իսկ 2020 թ. դեկտեմբերի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ ձերբակալվել է ահաբեկչություններ նախապատրաստող մի խումբ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել