Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:39 29-05-2023

Միակ բանը, որ երաշխավորում է արտաքին անվտանգությունը, խաղաղությունն է


Միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները եւ ընդգծում է համոզվածությունը ՀՀ կառավարության նվիրվածությանը ժողովրդավարական բարեփոխումներին: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռեյկյավիկում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի երկրների գագաթնաժողովին, որին մասնակցել է նաեւ ինքը:
«Սա շատ կարեւոր է մեր արտաքին քաղաքականության, միջազգային հարբերությունների տրամաբանության մեջ: Բայց նաեւ մեր խնդիրն է, թե ինչպես այս գործոնը տրանսֆորմացնել ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության ավերլի բարձր աստիճանի»,-ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ ասելով. «Մենք հույս ունենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մենք կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակել: Սա նույնպես մեր օրակարգի կարևորագույն հարցերից է», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե պետք է հասկանալ, որ համաշխարհային առումով ապրում ենք ոչ սովորական ժամանակներում. ամենակարևոր պրոբլեմն անորոշությունն է:
Ըստ վարչապետի՝ աշխարհում կամ քիչ կան կամ չկան երկրներ, ովքեր անորոշության զգացումով չեն ապրում:
«Անորոշությունն այսօր միջազգային քաղաքականության թիվ 1 ձևակերպիչն է ու բնորոշումը, որովհետև, եթե դուք նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրների առաջնորդներին կամ վերնախավերին հարցնեք՝ ինչպիսի՞ն է լինելու աշխարհը մեկ, երկու կամ հինգ ամիս հետո, նրանցից կլսեք անորոշ պատասխաններ: Համենայնդեպս, ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ հարցը տալու առիթներ ունեցել եմ մեր գործընկերներին ու համոզվել եմ այս թեզի ճշմարտացիության մեջ: Ցավոք, աշխարհը շատ արագ տեմպերով փոփոխվում է ու աշխարհի փոփոխությունը սկսվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից: Մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը չենք կարող ու չպետք է դիտարկենք համաշխարհային գործընթացների կոնտեքստից կտրված, սա չափազանց կարևոր է խորքային պրոցեսները հասկանալու համար», - հայտարարեց վարչապետը:
Նա ընդգծեց՝ սպառնալիքները տեսանելի են ու Հայաստանի մեծագույն խնդիրն է կառավարել այդ սպառնալիքները:


«Միակ բանը, որ երաշխավորում է արտաքին անվտանգությունը, խաղաղությունն է:
Որևէ այլ բան արտաքին անվտանգություն չի երաշխավորում, որովհետև մենք այսօր տեսնում ենք, ր կան երկրներ, որոնք ունեն հզորագույն բանակներ, բայց դա նրանց արտաքին անվտանգությունը չի ապահովում, որովհետև չկա խաղաղություն», - ասաց նա:

Վարչապետի խոսքով` պետք է շարունակաբար մեծացնել ու զարգացնել դիմակայունություններն ու կարողությունները բոլոր առումներով:

Ըստ նրա`սովորաբար անվտանգություն ասելով հասկանում են բանակ. «Էլի բանակ, նորից բանակ, բայց եկեք այսպես նայենք. 2023 թվականին մեր պաշտպանական բյուջեն գերազանցում է 1 միլիարդ դոլարը: Որտեղի՞ց այդ գումարը՝ տնտեսությունից, եթե տնտեսությունն ի վիճակի չլինի այդ գումարները մատակարարել, ծախսերը չեն լինի», - ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել