copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:30 28-05-2023

Թուրք փորձագետի համոզմամբ՝ Էրդողանի իրավիճակը ռիսկային է

Թուրք վերլուծաբան Էնգին Օզերը կարծում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավիճակը ռիսկային է, քանի որ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է իրեն դրսևորել քվեարկության ժամանակ։ Այս մասին Օզերն ասել է ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Փորձագետն ընդգծել է՝ քարոզարշավի ժամանակ Էրդողանը հաճախ է հայտարարել, որ Ժողովուրդ դաշինքի նախագահի նախագահի թեկնածու եմալ Քըլըչդարօղլուն զիջումների է գնալու քուրդ անջատողականներին: Նրա խոսքով՝ ազգայնականությունն ու հակաարևմտյան հռետորաբանությունը եղել են Էրդողանի քարոչության առանցքում, իսկ ընդդիմադիր Ժողովուրդ դաշինքը մարդկանց խոստացել է ազատություն և Եվրամիության հետ հարաբերությունների վերականգնում։

Էնգին Օզերն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ծայրահեղ ազգայնական Հաղթանակ կուսակցության աջակցության շնորհիվ ընդդիմությունը հույս ունի հավասարակշռել 4.5 տոկոսանոց անջրպետը, որն առաջացավ այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Սինան Օղանը իր աջակիցներին կոչ արեց երկրորդ փուլում քվեարկել Էրդողանի օգտին։ Նրա խոսքով՝ չնայած առաջին փուլում Էրդողանն ավելի լավ իրավիճակում էր, այնուամենայնիվ որոշ չափանիշներով երկրորդ փուլում կարող է հաղթել ընդդիմությունը։

Վերջինս միևնույն ժամանակ շեշտում է, որ առաջին փուլում անվավեր է ճանաչվել ավելի քան մեկ միլիոն ձայն, ինչը համապատասխանում է ընտրողների մոտ 2 տոկոսին։

«Երկրորդ կարեւոր խնդիրը ընդդիմության հակամիգրանտային և ազգայնական հռետորաբանությունն է։ Երրորդ և ամենակարևոր հարցը Քըլըչդարօղլուի խոստումն է, որ պետությունը տոկոսներ կվճարի բնակչության վարկային քարտերի բոլոր պարտքերի դիմաց։ Այսօրվա դրությամբ գրեթե 4 միլիոն մարդ ամբողջ Թուրքիայում պարտք է բանկերին, և նրանց պարտքերը վիճարկվում են։ Արդյունքում Էրդողանի կանխատեսվող անվերապահ հաղթանակը, որն արդարացված էր թվում նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Սինան Օգանի՝ առաջին փուլից անմիջապես հետո նրան սատարելու որոշմամբ, վերջին օրերին վերածվել է ռիսկային իրավիճակի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը