copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 21:17 27-05-2023

Հերքում ենք պահանջելու․ որևէ փաստաթուղթ վերացված չէ, այրվում էին կրկնօրինակները


Քիչ առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ոչնչացվում Ցեղասպանության մասին պատմող լուսանկարներ և փաստաթղթեր։

Oragir.News-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը վստահեցրեց, որ որևէ փաստաթղթի կամ լուսանկարի բնօրինակ չի այրվել։

«Համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա փաստաթղթերը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են։

Առաջիկայում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով։ Նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»։

Ճշտող հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ այրվող փաստաթղթերի բնօրինակները թանգարանում են ու այրվում էին միայն դրանց պատճենները՝ Մարությանն ասաց, որ այո՝ ճիշտ ենք հասկացել։

«Այդ տիկինն ինքն է հորինել այն ամենն, ինչ ասում է, և մենք պահանջելու ենք հերքել իր հնչեցրած տեղեկատվությունը»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում