Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:26 26-05-2025

Ջրհեղեղի հետևանքները դեռ վերացված չեն․ աղետից 1 տարի անց

2024 թվական մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը ամսական նորմայի 60 տոկոս տեղումները մեկ օրում թափվեցին Լոռիում՝ ավելի քան 6 անգամ մեծացնելով Դեբեդի ավազանը, որը Ձորագետից մինչեւ Վրաստանի սահման հայրուրավոր տների, հասարակական օբյեկտների, շենք –շինությունների ու այգիներ հեղեղման պատճառ դարձավ: Մասնագետների խոսքով՝ 2024 -ի մայիսը ամենատեղումնառատն էր սկսած 1937 թվականից: Ըստ Հիդրոլոգիայի ծառայության՝ 2024-ի մայիսին գրանցվել են ջրի շատ բարձր, մեծ մասում ` պատմական առավելագույն ելքեր:

Ինտեսնիվ տեղումներն ու հունից դուրս եկած գետերը մեկ տարի առաջ աղետի գոտու վերածեցին Լոռու ու Տավուշի մարզերը: Լոռիում ու Տավուշում ջրհեղեղի զոհ դարձավ 4 քաղաքացի,500-ից ավելի անձ տարհանվեց։ Ամբողջությամբ կամ մասնակի փլվեց 20 կամուրջ, վնասվեց 2.5 կիլոմետր երկաթգիծ: Մ6-ում՝Ձորագետից-Բագրատաշեն ճանապարհին 43 հատված փլուզուվել էր:

Աղետից մեկ տարի անց, սակայն, ջրհեղեղի հետեւանքները դեռ վերացված չեն: Կառավարության, ՄԱԿ-ի ու Եվրամիության համատեղ հաշվարկներով աղետից տուժած 9 համայնքների ջրհեղեղի հետեւանքների վերացման, փլուզումների վերականգնման համար ավելի քան 110 միլիոն դոլար կպահանջվի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան