copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:56 26-05-2023

Արմեն Դանիելյանի զրո ձայնը փաստում է, որ պատվերներ կատարողները ոչ միշտ են գնահատվում պատվիրատուների կողմից

ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք նախօրեին չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները:

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով քվերակությանը չմասնակցելուն, ասաց, որ հերթական անգամ երևաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմված չէ անհատականություններից, այլ մեկ կենտրոնից կառավարվող մարդկանց խումբ է, որոնց ցանկացած որոշում կարելի է հրամցնել։

«Եթե մենք ունենայինք դեպք, երբ մի մասը մեկին էր քվեարկում, մյուս մասը՝ մյուսին, մենք այդ հետևությանը չէինք գա, բայց հերթական անգամ տեսնում ենք, որ այդ մեխանիզմը գնալով դառնում է անարդյունավետ։ Առհասարակ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց հանձնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների դատին։
Կարծում եմ, որ այն ամենն, ինչ կատարվում է խորհրդարանում, քաղաքական է, փաստորեն այդ մարդիկ իրենց հանձնում են այն քաղաքական ուժի դատին, ով տեսնում եք, թե ինչ դավաճանական կեցվածք է ընդունել հայրենիքի հետ կապված ամենակարևոր հարցերի շուրջ։
Թե ինչ ներքին խարդավաքներ են ԲԴԽ-ում և Վճռաբեկ դատարանում՝ ոչ էլ հետաքրքրում է, այս պահին այդ ամենը այնքան երկորդական է, որ քննարկել չարժե։ Միակ բանը, որ հետաքրքիր էր՝ Արմեն Դանիելյանի ստացած 0 ձանն էր, որը կարծում եմ միակ արդար բանն էր։ Դրանով ակնհայտ դարձավ, որ մարդիկ, ովքեր պատվերներ են կատարում՝ ոչ միշտն են գնահատվում պատվիրատուների կողմից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին