Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:13 13-04-2024

Ժինգյալով հացերը սկզբում հյուրասիրում էի, հետո մեծ պատվերներ ստացա. բռնի տեղահանված կնոջ պատմությունը

45-ամյա Ինգա Թովմասյանը Ստեփանակերտից է բռնի տեղահանվել։ Մասնագիտությամբ խոհարար տիկին Ինգան Գյումրիում բնակվելուց հետո, որոշեց, որ պիտի արցախյան ժինգյալով հաց թխի։ Սկզբում հյուրասիրելու, իսկ հետո նաև ժինգյալով հացը դարձավ ապրուստի միջոց։ Չի դժգոհում, ասում է՝ պատվերների պակաս չունի։

«Տեղափոխվելուց հետո առանց գործ իհարկե դժվար կլիներ ապրելու համար, որոշեցի ժինգյալով հաց թխել, որ գոնե էդպես ընտանիքիս հոգսերը հոգամ։ Սկզբում հյուրասիրում էի, մարդիկ կերան ու հավանեցին, հետո մեծ պատվերներ ստացա։ Ուզում եմ ինձ համար մի փոքր անկյուն ունենալ, որտեղ կկարողանամ ժինգյալով հաց թխել։ Հիմա ես տանն եմ թխում, տեղը փոքր է։ Փախլավա էլ եմ թխում, նրբաբլիթներ, ընթացքում էլի արցախյան ուտեստներ կմատածեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ինգա Թովմասյանը։

Տիկին Ինգան ասում է՝ ժինգյալով հաց թխելուց ուժ է ստանում։ Էս գործն անելիս ես գիտեմ, թե Ղարաբաղում եմ։

Ընտանիքը սեպտեմբերի 24-ին է Արցախից դուրս եկել։

Տիկին Ինգան ասում է՝ հրաշքով ենք փրկվել։ Երբ կռիվը սկսվեց, ասել են Սումգայիթի կոտորածի շարունակությունն է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել