copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:01 25-05-2023

«Ես Հակոբի մաման եմ»․ ՔՊ-ականների հարազատներն էլ վիրավորանքներով են «ամուր պահում» Փաշինյանի մեջքը

Ամենևին էլ գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանին հայհոյելը անխուսափելի պատժելի արարք է, իսկ երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է հայհոյում՝ դա նորմալ երևույթ է։ Եվ խոսքն այս դեմքում ոչ միայն պաշտոնյաների մասին է, այլ, ցավոք, նաև նրանց հարազատների, ովքեր որոշել են ամբիոններից դուրս սատարել ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին։

Օրեր առաջ ՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրապարակելով ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրից մի հատված Արցախի հարցին վերաբերող, որով Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ: Հայրապետյանը գրել է, որ Փաշինյանի քաղաքականությունը որևէ աղերս չունի այս ծրագրի հետ, իսկ եթե ծրագիրը փոխվել է, թող նոր ծրագրով փորձի մանդատ ստանալ՝ Արցախը հանձնելու ու ՀՀ զիջելու ծրագրով:

Տաթևիկ Հայրապետյանի գրառման կողքով անտարբեր չի կարողացել անցնել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մայրը, ով որոշել է վիրավորական արտահայտությամբ մեկնաբանություն թողնել և բարձրաձայնել իր տեսակետը տիրող իրավիճակի մասին։ Ավելին, նա այնքան հպարտ էր իր մեկնաբանույամբ, որ շարունակել է «քննարկումը»՝ բարձրաձայնելով, որ ինքը Հակոբ Սիմիդյանի մայրն է և ոչ թե պարզապես ազգական։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը