Ավելին 4 տարի առաջ - 22:55 27-12-2021

«Աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ, որ հենց դու ես իմ Մաման»․ Սոֆի Դևոյանի ջերմ շնորհավորանքը Զարուհի Բաբայանին

Այսօր երգչուհի Զարուհի Բաբայանի ծննդյան օրն է։ Ծննդյան կապակցութամբ Ինստագրամի իր էջում սիրված երգչուհուն շնորհավորել է դուստրը՝ պարուհի Սոֆի Դևոյանը։ Նա մայրիկի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Այսօր իմ մամայի տարեդարձն է։ Մամայի մասին խոսելիս ուզում եմ աշխարհի բոլոր սիրուն բառերը շարեմ մաղթանքիս մեջ… իմ ամենաբարի, չքնաղ, հմայիչ ու անսահման սիրուն մամա, ինչ էլ գրեմ, միևնույն է, քիչ է։ Ուզում եմ, որ միշտ կողքիս լինես քեզ միշտ տեսնեմ առողջ ու անսահման սիրո մեջ երջանիկ։

Քո հետ են կապված մանկությանս ամենավառ ու տպավորիչ դրվագները ու ավելի երջանիկ եմ, որ այս տարիների ընթացքում իմ լավագույն ընկերուհին ես դարձել։

Ուզում եմ մաղթանքներիս մեջ ավելացնել, որ անսահման շնորհակալ եմ քեզ իմ մարդ տեսակի համար, քո ամեն տված խորհրդի ու անծայրածիր համբերության համար։

Շնորհակալ եմ, որ միշտ հավատում ես ինձ ու իմ կյանքի բոլոր պահերին կողքիս ես ու չես թողնում հուսահատվել, այլ հակառակը՝ քո խոսքերով ինձ ամեն անգամ նորից հիշեցնում ես, որ մարդ ամեն ինչի կարող է հասնել միայն, եթե Ցանկությունը մեծ է!!! Իմ Ամենամեծ ծանկությունն է քեզ միշտ կողքիս տեսնելը։ Ես քեզ անսահման սիրում եմ։ Ու աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ, որ հենց դու ես իմ Մաման»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից