copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:59 23-05-2023

Ինչու Համբարձում Մաթևոսյանին նշանակեցին վարչապետի խորհրդական. նոր բացահայտումներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին նոր տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը նոր պաշտոն ստացավ:

Ինչպես հայտնի է, դեռ 2022 թվականի նոյեմբերի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես հաստատեց, որ վարչության ընտրությունները կեղծվել են. արդյունքում վարչության կազմից դուրս էին մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում էին պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ քվեաթերթիկների վերահաշվարկը, երբ արդեն հայտնի էր, որ Համբարձում Մաթեւոսյանը կեղծման գլխավոր դերակատարներից էր, վերջինս ոտքի է կանգնել եւ ասել, թե իր տեղը կզիջի Արսեն Թորոսյանին, միայն թե չարժե աղմկել, որ խայտառակությունը չբացահայտվի: Նիկոլ Փաշինյանը Մաթեւոսյանի այս արարքը բարձր է գնահատել եւ ասել, որ հանուն կուսակցության հեղինակության նման անձնազոհության դրսեւորումը շատ կարեւոր է, ինչը պետք է գնահատել: Կարճ ժամանակ անց, իհարկե, Փաշինյանը գնահատեց Համբարձում Մաթեւոսյանի արարքը եւ նրան նշանակեց իր խորհրդական»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ