copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:31 26-07-2022

Ինչ են հայտարարագրել ՀՀ վարչապետի պարտականությունները  կատարող Համբարձում Մաթևոսյանն ու իր կինը

Oragir.news-ը ներկայացնում է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հայտարարագիրը, ով իրականացնելու է Հայաստանի վարչապետի պարտականությունները Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում։

30-ամյա փոխվարչապետը վերջին՝ 2021 թ-ի տարեկան հայտարարագիրը ներկայացրել է 2022 թ-ի մայիսի 31-ին։

Նա հայտարարագրել է Երևանի Կենտրոն համայնքի բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանի բաժնային սեփականությունը, որն ըստ հայտարարագրի՝ նա ձեռք է բերել 2017 թ-ին։

Տրանսպորտային միջոց, թանկարժեք իրեր, բանկային ավանդներ Մաթևոսյանը չի հայտարարագրել։

Փոխարենը հայտարարագրել է բանկային հաշիվները, որոնք տարեսկզբին կազմել են 3 մլն 337 հազար դրամ, տարեվերջին այս միջոցները կրկնապատկվել են ու հասել 7 մլն 125 հազար դրամի։

Նա նաև հայտարարագրել է 20 հազար դոլար և 3 մլն 800 հազար դրամ, տարեվերջին դոլարային միջոցները անփոփոխ են մնացել, իսկ կանխիկ դրամական միջոցները հասել են 5 մլն դրամի։

Տարվա ընթացքում Մաթևոսյանի եկամուտները կազմել են 15 մլն 490 հազար դրամ, որից 12 մլն 780 հազար դրամը Արմավիրի մարզպետարանից ստացած աշխատանքի դիմաց վարձատրությունն է, իսկ 2 մլն 710 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունից ստացած աշխատավարձն է։

Մաթևոսյանի կինն հայտարարագրել է 50 հազար դրամ բանկային հաշիվներ, իսկ միաժամանակ հայտարարագրել է 30 հազար 500 դոլար և 4 հազար եվրո կանխիկ դրամական միջոցներ։

Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 700 հազար դրամ, որից 200 հազարը «ԼՈՒՍԻՏԵՔ» ՍՊԸ-ից, իսկ 500 հազար դրամը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստացած աշխատանքի դիմաց վարձարտրությունն է։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում