Ներքին Ուղիղ եթեր 3 տարի առաջ - 18:45 20-05-2023

«Ազատություն Գայանեին». բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ․ ՈւՂԻՂ


Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մարզերից քաղաքացիներ են միանում Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների ծնողների ակցիային:
Քիչ անց նրանց կմիանան նաև Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցները:

Զոհվածների ծնողները փակեցին Հանրապետության հրապարակը՝ դադարեցնելով երթևեկությունը: Նրանք հայտարարեցին, որ կաթվածահար են անելու երթևեկությունը հրապարակում:

Նշենք, որ նրանք փակել են Ամիրյան և Նալբանդյան փողոցները:

Հիշեցնենք, որ պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին մեկ ամսով կալանավորելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով, Աբովյան փողոցով երթով հասան Կառավարության շենք: Նրանք նստացույց են կատարում Կառավարության շենքի մոտ։

Ծնողները հայտարարեցին, որ նստացույց են սկսում, իսկ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։



Ակցիայի մասնակից ծնողները նաև կոչով դիմեցին Աբովյանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Գայանե Հակոբյանին, նրան հորդորելով դադարեցնել հացադուլը։

Կառավարության շենքը այս պահին հսկում են հարյուրավոր ոստիկաններ, որոնք մի քանի շարքով պատ են կազմել շենքի դիմաց:

Երթի մասնակիցները նաև պարբերաբար կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր