copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:40 18-05-2023

Քաղաքական կոնսուլտացիաներ՝ հանրահավաքներ անցկացնելու հարցով․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ժամը 12- ին «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը սահմանամերձ Կոռնիձոր համայնքում նախատեսում է անցկացնել հավաք՝ «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ» նշանաբանով։
ՀԿ-ն կոչ է անում Արցախի և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքացիներին՝ «ոտքի և տեր կանգնել վտանգված Արցախին, մեր իրավունքներին, ուղղելու մեր մեջքը, քանի դեռ չենք կորցրել մեր արժանապատվությունը, որպեսզի ցույց տանք ողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը համաձայն չէ այն ամենի հետ, որ ցանկանում են իրեն պարտադրել»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնությունը կարող է դառնալ մեծ շարժման նոր սկիզբ:

Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին քաղաքական մի շարք ուժերի միջև ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում՝ հակաիշխանական հուժկու հանրահավաքներ անցկացնելու հարցով։ Հիմնական պահանջներն են լինելու՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու բրյուսել յան գործընթացի կասեցում և Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում